Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը| Հայտնի է Փյունիկի նոր գլխավոր մարզչի անունը|
20-ամյա ֆուտբոլիստը մահացել է ակումբի ավտոբուսի վրա զինված հարձակման պատճառով
13 Ապրիլ 2026

20-ամյա ֆուտբոլիստը մահացել է ակումբի ավտոբուսի վրա զինված հարձակման պատճառով

Գանայական «Բերեկում Չելսի» ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Դոմինիկ Ֆրիմպոնգը զոհվել է թիմի ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման ժամանակ, գրում է Al Jazeera-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ին օրը, երբ թիմը վերադառնում էր Գանայի առաջնության 29-րդ տուրի՝ «Սամարտեքսի» դեմ արտագնա խաղից (0:1):

«Սամրեբոյից Բերեկում վերադառնալու ճանապարհին մեր թիմի ավտոբուսի վրա հարձակվել է զինված կողոպտիչների մի խումբ, որոնք փակել էին ճանապարհը՝ մեր անցումը խոչընդոտելու համար:

Դիմակավորված անձինք, զինված ատրճանակներով ու հրացաններով, սկսել են կրակել մեր ավտոբուսի ուղղությամբ, երբ վարորդը փորձել է հետընթաց կատարել: Խաղացողներն ու անձնակազմը փախել են մոտակա թփուտները՝ պատսպարվելու համար: Դոմինիկ Ֆրիմպոնգը մահացել է»,- հայտնել են ակումբից:

Նախորդ հոդվածը
Ուկրաինան հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հետ և տեխնիկական պարտություն ստացել
Հաջորդ հոդվածը
Սպերցյան. Կարիերայիս ամենացավոտ երեք հարվածներից մեկը ստացա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։