Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Կարմիր քարտ մազերից քաշելու համար և 3 գոլ Մանչեսթեր Յունայթեդ - Լիդս խաղում
14 Ապրիլ 2026

Կարմիր քարտ մազերից քաշելու համար և 3 գոլ Մանչեսթեր Յունայթեդ - Լիդս խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվեց «Լիդսին»:

Առաջին խաղակեսում հյուրերի կազմում դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը: Երկրորդ խաղակեսի սկզբում Լիսանդրո Մարտինեսը քաշեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինի մազերից և կարմիր քարտ ստացավ:

10 ֆուտբոլիստով մնացած տանտերերը կարողացան ընդամենը մեկ գոլ խփել. Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Կազեմիրոն:

Չնայած պարտությանը՝ Մայքլ Քերիկի գլխավորած թիմը 55 միավորով մնաց երրորդ տեղում: «Լիդսը» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Դանիել Ֆարկեի թիմը 6 միավորով առաջ պոկվեց վտանգավոր գոտուց:

 

Նախորդ հոդվածը
Ֆիորենտինա-Լացիո խաղում գրանցվել է մեկ գոլ
Հաջորդ հոդվածը
Վատագույններից մեկը, որ ես տեսել եմ. Քերիքը՝ Մարտինեսի հեռացման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։