Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Կոնտեն արձագանքել է Իտալիայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ շշուկներին
14 Ապրիլ 2026

Կոնտեն արձագանքել է Իտալիայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ շշուկներին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ինքը համաձայնություն չի տվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու համար։

«Ես որևէ համաձայնություն չունեմ։ Ես դեռ մեկ տարի ունեմ «Նապոլիի» հետ իմ պայմանագրին, իսկ հետո մրցաշրջանի ավարտին կխոսեմ նախագահի հետ։ Ճիշտ մեկնաբանեք իմ խոսքերը. եթե դրանք աղավաղվեն, ես այլևս չեմ խոսի», - ասել է Կոնտեն Rai Radio 1-ի եթերում։

56-ամյա իտալացի մարզիչը նախկինում մարզել է Իտալիայի հավաքականը 2014-ից 2016 թվականներին։ Վերջերս լուրեր են շրջանառվել, որ «Նապոլին» պատրաստ է թույլ տալ Անտոնիո Կոնտեին միանալ ազգային հավաքականին։ Մարզիչն ինքը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում, կքննարկեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Իտալիան չկարողացավ անցնել 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆ փուլը։ Իր երկրորդ խաղում թիմը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային՝ 11 մետրանոց հարվածաշարով։

Նախորդ հոդվածը
Լեաուն կարող է հեռանալ Միլանից 80 միլիոն եվրոյի դիմաց. La Gazzetta dello Sport
Հաջորդ հոդվածը
Շախմատի անհատական ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 5-աան միավոր ունեն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։