ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից| Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի| Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Հոկեյ Գյումրիում․ Հայաստանի ընտրանին հաղթեց Չեխիային․ Առջևում Աշխարհի առաջնության որակավորման փուլն է
15 Մարտ 2025 |  894

Հոկեյ Գյումրիում․ Հայաստանի ընտրանին հաղթեց Չեխիային․ Առջևում Աշխարհի առաջնության որակավորման փուլն է

Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցավ հոկեյի հանդիպում։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին հոկեյի խաղն էր Հայաստանի երկրորդ քաղաքում։ Մրցում էին հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեխիայի ազգային հավաքականի անդամներով համալրված համահավաք թիմը, որի կազմում խաղին մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։

Խաղը կայացավ «Բարեկամության այգում»։ Sportmedia.am-ը ներկա է եղել հանդիպմանը, զրուցել այգու PR բաժնի պատասխանատու Էմմա Բաղդասարյանի հետ։

«Բարեկամության զբոսայգու սահադաշտը արդեն գործում է երրորդ տարին և սահադաշտի ֆունկցիոնալ կառուցվածքը բերվել է Չեխիայից և դրա շահագործման ժամանակ օգնել են չեխ գործընկերները։ Անցած տարի ունեցանք հանդիպում ՀՀ-ում Չեխիայի դեսպանի հետ։ Պարոն Պիրոնչուկի հետ, որը շատ ոգևորվեց այն մտքից, որ Գյումրիում կա գործող չեխական սահադաշտ և «Բարեկամության այգու» գաղափարն էլ հենց բարեկամության կոնցեպտն ուներ և ծնվեց միտքը, որ կարող ենք ունենալ համատեղ փոքր նախագիծ, որը միտված կլինի սպորտային մշակույթի զարգացմանը, ինչպես նաև հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը։ Ինչպես գիտենք Չեխիան շատ մեծ ավանդ ունի հոկեյի զարգացման գործում և աշխարհում բավականին հայտնի թիմ է։ Առաջացավ միտք, ունենալ համատեղ միջոցառում, որը մեկնարկային է ու կարող է դառնալ շարունակական ու ամենամյա»։

Հոկեյի զարգացմանը զարկ տալու մասին մեր զրուցակիցը նշեց՝ «Իրականում միտքը համատեղ քննարկման արդյունք է և երբ սահադաշտն արդեն գործում էր, սահադաշտ գալիս էին ոչ միայն երիտասարդներն, այլև ավելի բարձր տարիքի մարդիկ, ովքեր որ ժամանակին սահել են, զբաղվել են հոկեյով։ Հոկեյը եղել է դասապրոցեսների մեջ ու տարեցները և դեժավյու էին ապրում և ունեին հոկեյ խաղի պահանջարկը։ Հոկեյի մշակույթը խորթ չէ Գյումրիին, փորձեցինք վերաաժևորել ու նոր կյանք տալ սպորտաևձի զարգացմանը, որովհետև քաղաքն ունի մշակութային հսկայանական պոտենցիալ, իսկ ձմեռային սպորտաձևերի առումով, այն մի փոքր պասիվ է։ Մեր նպատակներից մեկն է նաև, որ ձմեռային սպորտաևերը դառնան առաջնային»։

Խաղում հաղթեց Հայաստանի ազգային հավաքականը՝ 6։3 հաշվով։ Խաղի մասին տպավորություններով կիսվել է մեր հավաքականի հարձակվող Արսեն Համբարձումյանը․

«Նպատակը հետաքրքիր ու գեղեցիկ երեկո անցկացնելն էր, գյումրեցիներին լավ երեկո նվիրելն էր։ Կարծում եմ մեզ մոտ ստացվեց, քանի որ երկրպագուները մեզ ոգևորում էին, նրանք գոհ էին։ Հուսով եմ, որ սա կլինի շարունակական։ Չեխիայի դեմ խաղալը շատ հաճելի էր։ Շնորհակալություն նրանց»։

Իր կարծիքով է կիսվել նաև դեսպանը, նշելով, որ դրական էմոցիաներ է ստացել, շնորհավորել մեր հավաքականին հաղթանակի կապակցությամբ։ «Հաջորդ տարի մենք ավելի լավ կպատրաստվենք, որպեսզի ավելի լավ արդյունքի հասնենք։ Ուրախ եմ, որ գյումրեցիներն ու ոչ միայն, հնարավորություն ունեցան տեսնելու հոկեյի հանդիպում։ Մթնոլորտը շատ ընկերական էր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին», - նշել է դեսպանը։


Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին կմասնակցի Աշխարհի առաջնության որակավորման 4-րդ դիվիզիոնի փուլին, որը կանցկացվի Երևանում։ Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզայի և Ուզբեկստանի հավաքականների դեմ։

 

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Ալաշկերտին
Հաջորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը հաղթեց նոկաուտով ու նվաճեց WBA Continental չեմպիոնական գոտին

Ֆեյսբուքյան էջ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։