BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16 Մարտ 2025

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան - «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան - «Նոա» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան - «Նոա» Արտակ Դաշյան - «Նոա» Սոլոմոն Ուդո - «Փյունիկ» Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու» Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

Նախորդ հոդվածը
Յան Ռեգենսբուրգը պարտվեց․ Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Դարձյալ վնասվածք. Արսեն Զախարյանը մի քանի շաբաթ բաց կթողնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։