Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփյանն ու Արթուր Ոսկանյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ | Ուրարտու ՖԱ-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզչին| Ավանդական կարատե․ Մարատ Հարությունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն| Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)|
Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի Աշխարհի առաջնությանը
21 Ապրիլ 2026

Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

Ապրիլի 23-30 Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի է ունենալու Ավանդական Ուշուի՝ Թայձիցյուան մրցաձևի աշխարհի 5-րդ առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիան։

Թայձիցյուան 42 և Թայձիծյեն 42 (թրով ելույթ) վարժահամալիրներով Հայաստանը կներկայացնի երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպական կարգի մրցավար և մարզիչ Տանյա Հովհաննիսյանը։ Մրցաշարի մրցավարական կազմում կլինի նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։

Թայձիցյուանը ուշուի վարժահամալիրային ոճերից է, որն առանձնանում է շարժումների սահունությամբ և ներդաշնակությամբ։ Թայձիցյուան ոճն ընդգրկվել է այս տարի Դակարում կայանալիք երիտասարդների օլիմպիական խաղերում:

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։