ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու|
Սլավիկ Գալստյանը երկու րոպեում հաղթել է մրցակցին և դուրս եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ
21 Ապրիլ 2026

Սլավիկ Գալստյանը երկու րոպեում հաղթել է մրցակցին և դուրս եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, ինչպես նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում Գրիգորյանի մրցակից Վիկտոր Նեմեշը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից, իսկ Սուրեն Աղաջանյանը մեկնարկում տուշեով հաղթել է իտալացի Թոմասո Բոսիին:  67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ 2 րոպեում հաղթել է Անդրեաս Վետշին ու նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր:

Պայքարը շարունակում է նաև 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը մեկնարկում հաղթել է Քրիստոֆեր Դալենին:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Թադևոսյանն ու Ալբերտ Վարդանյանն ավարտեցին ելույթները
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։