BazaResidence
ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)| Էլ Կլասիկոյում Բարսելոնայի խաղաշապիկին լինելու է ամերիկացի երգչուհու տարբերանշանը| Կովալենկոն հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով| Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը. Ֆլիկը՝ Բարսելոնայում իր ապագայի մասին| Բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց. Արմեն Մելիքբեկյանը բացահայտել է նոր միջազգային նախագիծը| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Ռուբեն Նազարեթյանը՝ նոր պաշտոն|
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Ռուբեն Նազարեթյանը՝ նոր պաշտոն
Այսօր 16:40

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Ռուբեն Նազարեթյանը՝ նոր պաշտոն

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկավարները և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամները։

Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի ընտրանին կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը: Նա մեր ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։ Ռուբեն Նազարեթյանը նշել է՝ եկել էր ժամանակը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու համար։ 

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք 2002թ-ից եղել են մեզ հետ՝ աջակցել ու հավատացել են այս ծրագրին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, որոնց հետ բոլոր դժվարությունները հաղթահարելով հասել ենք Եվրոպայի առաջնություն։ Շնորհակալ եմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը՝ ծրագրին հավատալու, մեր կողքին կանգնելու համար։ Հրաժեշտ եմ տալիս այն մտքով, որ իմ առաքելությունը որպես գլխավոր մարզիչ ավարտված է։ Ինձ սպասում է շատ ավելի բարդ աշխատանք, քանի որ բոլոր ծրագրերը, որոնք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու։ Նոր գլխավոր մարզիչն արդեն 1,5-2 տարի պրոցեսի մեջ է։ Արդեն հասկացել է՝ ինչ է Հայաստանի հավաքականն ու ընտանիք հասկացողությունը։ Անտոնիոյի համար բարդ է լինելու, քանի որ հասել ենք մի կետի, որից ցածր չենք կարող մրցել։ Մշտապես լինելու եմ Անտոնիոյի կողքին։ Հավատում ենք նրան ու մարզչական շտաբին։ Գիտեմ, որ թիմը մշտապես լինելու է բարձունքում։ Հեռանալու որոշումը նոր չեմ կայացրել։ Այն ընդունել եմ Եվրոպայի առաջնության մրցափուլից առաջ»։   

Նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը շեշտել է՝ առաջին օրվանից իրեն ընդունել են որպես ընտանիքի անդամ։ 

«Մինչև իմ այստեղ գալը ֆուտզալի ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել։ Մեր առաքելությունը հստակ է՝ պետք է շարունակել կերտել պատմություն, անել այն, ինչ կարող ենք։ Մեր առջև կա մի բարդ մարտահրավեր՝ նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպայից հիմնական փուլ են դուրս գալիս միայն մեծ թիմերը։ Առավելագույն ջանքերը պետք է գործադրենք այդ մարտահրավերին դիմակայելու, մեր նպատակին հասնելու համար։ Ակնհայտ է՝ Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն արդեն ավելի լուրջ են վերաբերվում մեզ, դա շատ կարևոր է։ Կշարունակեմ անել այն, ինչ արել եմ այս ընթացքում ու կրկին հաճույք կստանամ մեր ֆուտբոլիստների հետ աշխատանքից»։  

Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց. Արմեն Մելիքբեկյանը բացահայտել է նոր միջազգային նախագիծը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։