BazaResidence
ԱԳ. Անուշ Գրիգորյանը 3 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)| ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)| Էլ Կլասիկոյում Բարսելոնայի խաղաշապիկին լինելու է ամերիկացի երգչուհու տարբերանշանը| Կովալենկոն հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով| Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը. Ֆլիկը՝ Բարսելոնայում իր ապագայի մասին| Բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց. Արմեն Մելիքբեկյանը բացահայտել է նոր միջազգային նախագիծը|
Բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց. Արմեն Մելիքբեկյանը բացահայտել է նոր միջազգային նախագիծը
Այսօր 17:05

Բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց. Արմեն Մելիքբեկյանը բացահայտել է նոր միջազգային նախագիծը

«Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք միասին փորձում ենք մեծ միջազգային նախագիծ բերել Հայաստան, այս պահին բանակցություններ են ընթանում են, հուսով եմ՝ կստացվի և Ռուբեն Նազարեթյանի երազանքը կկատարվի՝ բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց կունենանք»։ Այս մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ում խոսքերը մեջբերում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նա նշել է՝ 24 տարի անց Ռուբեն Նազարեթյանը որոշել է անցնել այլ աշխատանքի ՀՖՖ-ում.

«Սա նոր էջ է, որը կնպաստի հայկական ֆուտզալի ու ֆուտբոլի զարգացմանը։ Շնորհակալական խոսքերը քիչ են, քանի որ այս ընթացքում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի ունեցանք նաև մի շարք երջանիկ պահեր։ Չեխիայի և Ուկրաինայի դեմ խաղերից հետո բոլորիս էմոցիաներն անմոռանալի էին։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։ 

ՀՖՖ նախագահը շեշտել է՝ այժմ փորձելու են նախագծեր իրականացնել, որոնք մեծապես կնպաստեն միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը

«Վերջին տարիներին Ռուբեն Նազարեթյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեի անդամ է և այնտեղ նրա աշխատանքը մեծ դեր ունի։ Ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ և Ռուբեն Նազարեթյանը փորձելու ենք նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը։ Կարծում եմ՝ գալիք 1-2 տարվա ընթացքում մեր միջազգային նախագծերը կյանքի կկոչվեն։ Նազարեթյանին ֆուտզալի աշխարհը գիտի, մշտապես լսում է, կարծիք է հարցնում և ֆուտզալի կոմիտեում նա առանցքային դեր ունի։ Հիմա ճիշտ ժամանակն է փորձել ավելի մեծ մասսայականություն տալ մարզաձևին և ավելի լայն ներկայացվածություն ունենալ եվրոպական ասպարեզում։ Անտոնիոյին մաղթում եմ բարի երթ։ ՀՖՖ-ն ֆուտզալում պետք է ունենա ամենաբարձր նպատակները, պետք է առաջնորդվենք այդ նպատակներով։ Բոլորս տեսել ենք՝ ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակով և ցանկանում ենք կրկնել այն։ Կարծում եմ՝ միասնական լինելով կկարողանանք անել դա և բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է։ Հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել բոլորիս»,- ասել է ՀՖՖ նախագահը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի ընտրանին կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը: Նա մեր ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։ 

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Ռուբեն Նազարեթյանը՝ նոր պաշտոն
Հաջորդ հոդվածը
Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը. Ֆլիկը՝ Բարսելոնայում իր ապագայի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։