BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
ԵԱ. Գոռ Սահակյանը դարձավ պոկում վարժության ոսկե մեդալակիր
21 Ապրիլ 2026

ԵԱ. Գոռ Սահակյանը դարձավ պոկում վարժության ոսկե մեդալակիր

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային Գոռ Սահակյանը հիասքանչ մեկնարկեց: Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը լավագույն արդյունքը գրանցեց և փոքր ոսկե մեդալ նվաճեց: 

Գոռը երկրորդ մոտեցումով 151 կգ բարձրացրեց և հաղթեց պոկում վարժությունը: Իսկ երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 155 կգ: Սահակյանը Եվրոպայի չեմպիոն կդառնա երկամարտում, եթե հաջողի նաև հրում վարժությունում: 

Հիշեցնենք, որ Հայասստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը։ Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։

Նախորդ հոդվածը
ԵԱ. Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում պարտվեց Եվրոպայի չեմպիոնին
Հաջորդ հոդվածը
ԵԱ. Մանվել Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։