ԱԱ. Ազատ ոճի հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում| Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում| Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել|
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Այսօր 17:50

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը:

65 կգ քաշային կարգում հայ ծանրորդը հանդես է եկել B խմբում և երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով գրանցել է 11-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկում Չոլաքյանը զբաղեցրել է 18-րդ տեղը:

65 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հյուսիսային Կորեան ներկայացնող Մյոնգ Ջին Պարկը, որը երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշային Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։