BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բռնցքամարտ․ Նունե Ասատրյանը՝ աշխարհի չեմպիոն
17 Մարտ 2025

Բռնցքամարտ․ Նունե Ասատրյանը՝ աշխարհի չեմպիոն

Կրասնոդարցի բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը հաղթել է Սերբիայում կայացած բռնցքամարտի մրցումներում և դարձել աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնի է դարձել մարտի 17-ին։

Ռուսաստանը ներկայացնող մարզուհին ոսկե մեդալ է նվաճել Նիշ քաղաքում (Սերբիա) կայացած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում։ 60 կգ քաշայինների պայքարում Ասատրյանն առավելության է հասել ղազախստանցի Վիկտորյա Գրաֆեևայի դեմ։

Սա միջազգային ու համառուսաստանյան մրցույթների բազմակի հաղթող ու մրցանակակիր, սպորտի միջազգային վարպետ Նունե Ասատրյանի հերթական նշանակալից հաղթանակն է։

Նունեն ծնվել է 2001 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Սառնաղբյուր գյուղում։ Աղջիկը բռնցքամարտով զբաղվում է 9 տարեկանից և լավ արդյունքներ է ցույց տալիս բոլոր մրցումներում ու առաջնություններում՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և դիմացկունություն։ Ներկայում նա մարզվում է Կրասնոդարի մարտարվեստի դպրոցում։

2025 թվականի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը անցկացվել է մարտի 8-ից 17-ը Նիշում։ Նշենք, որ առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են նաև դրամական պարգևներ՝ ոսկե մեդալի համար՝ 100 հազար դոլար, արծաթե մեդալի համար՝ 50 հազար դոլար, բրոնզե մեդալի համար՝ 25 հազար դոլար։

Նախորդ հոդվածը
Տեղեկություն Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Թեժ պայքար սամբոյի Հայաստանի առաջնությունում․ Sportmedia.am-ի ռեպորտաժը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։