BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Թեժ պայքար սամբոյի Հայաստանի առաջնությունում․ Sportmedia.am-ի ռեպորտաժը
17 Մարտ 2025

Թեժ պայքար սամբոյի Հայաստանի առաջնությունում․ Sportmedia.am-ի ռեպորտաժը

Դինամո մարզահամալիրում կայացավ սամբոյի Հայաստանի առաջնությունը։ Այս տարի առաջնությանը մասանկցում էր շուրջ 80 մարզիկ՝ կանանց և տղամարդկանց սպորտային ու մարտական սամբոյում։

Լարված և դիտարժան պայքար էր հատկապես տղամարդկանց մի քանի քաշային կարգում։ 58 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց եվրոպայի բրոնզե մեդալակիր, արցախցի Դավիթ Հովսեփյանը, որը եզրափակիչում առավելության հասավ Կարեն Սարգսյանի նկատմամբ։ 64 կգ քաշային կարգում հաղթանակը շնորվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանին, որը եզրափակիչում հաղթեց Գևորգ Մանուկյանին։  79 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Բորիս Շատվերյանն ուժեղ գտնվեց Ալեքսան Ստեփանյանից։ 71 կգ քաշային կարգի չեմպիոն դարձավ Կառլեն Մահինյանը, 88-ում՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Չալյանը, 98-ում հավասարը չուներ Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը, +98-ում՝ Ժորա Բաղդասարայանը։

«Անակնկալներ չկան, գրեթե լավագույնները պահպանվել են, մրցումներ են, ընթացքում կարող  է բաղթողումներ լինեն, բայց ընդհանուր անցնում է նորմալ»,-Sportmedia.am-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։

 Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ  Համլետ Սուքիասյանը, 64 կգ քաշային կարգում հավասարը չուներ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Մայիս Ներսեսյանը, 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Մհեր Մերջանյանը, 79-ում՝ Արթուր Մալխասյանը, 88-ում աշխարհի փոխչեմպիոն  Ավետիք Պողոսյանը։

Պակաս թեժ չէր պայքարը նաև կանանց մրցաշարում։ Սպորտային սամբոյի 50 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Արփինե Ամիրյանը, 54 կգ քաշային կարգում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց   Թամարա Գրիգորյանը, 59-ում լավագույնը Անի Մարտիրոսյանն էր։

Մարտական սամբոյի 50 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճեց  Եվրոպայի մեծասհակաների փոխչեմպիոն  Արփինե Մնացականյանը։

Հայաստանի առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա մրցաշարերին։  Ապրիլին սպասվում է Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերին կամ նոյեմբերին կանցկացվի աշխարհի առաջնությունը։ 

Մանրամասները՝ Sportmedia.am-ի ռեպորտաժում։ 

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտ․ Նունե Ասատրյանը՝ աշխարհի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Մեդիայի ներկայացուցիչները շրջայց են կատարել Նոայի ակադեմիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։