BazaResidence
2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ| էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Ղազախստանին| Շախմատի կանանց ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրից առաջ| Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում|
Ըմբշամարտի ԵԱ. հունահռոմեականների վերջին՝ մեդալային օրը
22 Ապրիլ 2026

Ըմբշամարտի ԵԱ. հունահռոմեականների վերջին՝ մեդալային օրը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների ԵԱ-ի հաղթող Սուրեն Աղաջանյանն այսօր հանդես կգա Ալբանիայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում:

Ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

Աղաջանյանը երեկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:

Այսօր երեկոյան Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար կպայքարի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Տերտերյանը ևս առաջին անգամ է հանդես գալիս մեծահասակների պայքարում: Մեդալի համար նա կգոտեմարտի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Լյավոնչիկի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

Նախորդ հոդվածը
Արամ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Չալոյանը ևս հաղթանակով է մեկնարկել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։