ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու|
ԵԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
22 Ապրիլ 2026

ԵԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Հայ ըմբիշը մեդալի համար պայքարում հաղթեց ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինին՝ 5։3 հաշվով։

Գալստյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9։0 հաշվով ջախջախել էր Շվեյցարիան ներկայացնող Անդրեաս Վետշչին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը զիջեց թուրք Մուրատ Ֆիրատին (0։5)։ Սփոփիչ գոտետմարտում Սլավիկը առավելության հասավ Յանիս Նիֆրիի նկատմամբ՝ 5։2 հաշվով։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր փոխչեմպիոն, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն արժանացել էր բրոնզե մեդալի։

Նախորդ հոդվածը
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածը
ԵԱ․ Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։