BazaResidence
Ցրվենա Զվեզդան միավորներ կորցրեց․ Տիկնիզյանը մասնակցեց 1-ին կեսին (տեսանյութ)| ԵԱ․ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 4-րդն է| Ծանրամատի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 3 ներկայացուցիչ| Մյուս անգամ կփորձեմ չեմպիոն դառնալ․ Սլավիկ Գալստյան (տեսանյութ)| Fastex Պրեմիեր լիգա. 23-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ| Ինչ-որ չափով փորձն ինձ խանգարեց․ Սուրեն Աղաջանյան (տեսանյութ)|
Fastex Պրեմիեր լիգա. 23-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Այսօր 10:30

Fastex Պրեմիեր լիգա. 23-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Ապրիլի 23-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը: 

Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վան» - ԲԿՄԱ 

Ապրիլի 23, ժամը՝ 15:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

17 խաղ, «Վանը» հաղթել է 4 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 6, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-28

1-ին շրջան. 30.08.2025  ԲԿՄԱ - «Վան»՝ 0-0

2-րդ շրջան. 23.11.2025  «Վան» - ԲԿՄԱ՝ 3-2 (1-1) 

Գոլերը՝ 1-0՝ Էրիկի Ռոդրիգես 3՛, 1-1՝ Պետիկ Մանուկյան 28՛, 2-1՝ Լուկաս Օլիվեյրա 52՛, 2-2՝ Գրենիկ Պետրոսյան 66՛, 3-2՝ Հրայր Մկոյան 90+7՛, 11մ:

«Վան»՝ 6-րդ տեղ (25 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (18 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ «Վանը» նախորդ տուրում Աբովյանում 0-2 հաշվով զիջեց «Նոային»՝ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության գարնանային հատվածի 6 հանդիպումներում Չարենցավանի թիմն ընդամենը 4 միավոր է վաստակել:

2․ ԲԿՄԱ-ն առաջնության վերջին 3 հանդիպումներն էլ ոչ-ոքի արդյունքով է ավարտել՝ մեկական միավոր վաստակելով «Շիրակի» հետ անցկացրած երկու խաղերում և «Գանձասարի» հետ կայացած նախորդ տուրի մրցավեճում: 



  1. Առաջնության 2-րդ շրջանում տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 3 խաղերի շարքը, որի ընթացքում մեկ պարտություն էր կրել, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Իսկ նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Վանը» տարել էր 2024թ. սեպտեմբերի 9-ին՝ 1-0:
  2. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հրայր Մկոյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 400-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա ՀՀ առաջնությունների պատմության մեջ 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 4-րդ ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանից (461), Տիգրան Դավթյանից (409) և Արտակ Գրիգորյանից (404) հետո: 
  3. Պետրոս Ավետիսյանի համար էլ այս հանդիպումը կլինի հայաստանյան կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 250-րդ խաղը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան– 5 գոլ:

ԲԿՄԱ-ից խաղը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Պողոս Կրմզյանը:

«Փյունիկ» - «Ուրարտու»

Ապրիլի 23, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

104 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Ուրարտուն»՝ 27, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 173-114

1-ին շրջան. 29.08.2025  «Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պոլյակով 3՛, 1-1՝ Խավիեր Մորենո 58՛, 1-2՝ Արտեմի Գունկո 90+2՛:

2-րդ շրջան. 21.11.2025  «Ուրարտու»  - «Փյունիկ»՝ 1-1 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Բրունո Միշել 45՛, 1-1՝ Սերգեյ Վակուլենկո 90+5՛:

«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (41 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (42 միավոր):  

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ «Փյունիկը» նախորդ տուրում անսպասելի պարտություն կրեց առաջնության հետնապահ «Արարատից»: Այդ խաղում Էդգար Մալաքյանը չիրացրեց 11մ հարվածը, իսկ ավելացված ժամանակում «Փյունիկը» գոլ բաց թողեց ու 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:  

2․ «Ուրարտուն» էլ «Ալաշկերտի» հետ մրցավեճում անհաջողության մատնվեց՝ պարտվելով 1-3 հաշվով: Առաջնությունում «Ուրարտուի» անպարտելի 14 խաղերի շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներից 9-ում թիմը հաղթել էր, 5 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ պարտությունն «Ուրարտուն» կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին ՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:



  1. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:  

Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Փյունիկը» տարել է 2024թ. ապրիլի 28-ին կայացած խաղում՝ 5 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը: 

  1. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտակ Դաշյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում ընդհանուր առմամբ հոբելյանական՝ 400-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան -  6-ական գոլ:

Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևն ու կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը:

«Ալաշկերտ» - «Նոա»

Ապրիլի 25, ժամը՝ 15:30, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

28 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 12 անգամ, «Նոան»՝ 12, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 39-37

1-ին շրջան. 30.08.2025  «Ալաշկերտ» - «Նոա»՝ 2-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Օլավալե Ֆառայոլա 11՛, 2-0՝ Մոմո Տուրե 41՛:

2-րդ շրջան. 22.11.2025 «Նոա» - «Ալաշկերտ»՝ 2-2 (2-1)

Գոլերը՝ 1-0՝ Գոռ Մանվելյան 14՛, 11մ, 1-1՝ Կարեն Նալբանդյան 25՛, 11մ, 2-1՝ Հովհաննես Համբարձումյան 38՛, 2-2՝ Մոմո Տուրե 73՛:

73-րդ րոպեին Մոմո Տուրեն չիրացրեց 11մ հարվածը (Տիմոտի Ֆայուլուն հետ մղեց գնդակը, երկրորդ հարվածով Տուրեն գրավեց դարպասը): 

«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (42 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (41 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ Առաջնության վերջին 3 հանդիպումներում տարած հաղթանակների շնորհիվ «Ալաշկերտը» ներգրավվեց չեմպիոնության համար մղվող թեժ մրցապայքարում: Նախ ալաշկերտցիները 4 օրվա ընթացքում 2 անգամ պարտության մատնեցին «Արարատին», ապա նախորդ տուրում 3-1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարան «Ուրարտուի» նկատմամբ:

2․ «Նոան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը: Չեմպիոնի հերթական «զոհը» «Վանն» էր, որի դարպասը 2 անպատասխան գնդակ խփվեց: Առաջնության գարնանային հատվածի 6 խաղերում Արթուր Կոնեգլյանը դարպասն անառիկ է պահել, իսկ նրա խաղընկերները 14 գոլ են խփել:




  1. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնության մասնակից այն 3 թիմերից մեկն է (մյուս երկուսն «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» են), որին «Նոան» դեռ չի հաղթել: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերից 2-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Իսկ մինչև այդ «Նոան» 5 անընդմեջ հաղթանակ էր տարել «Ալաշկերտի» նկատմամբ, որից վերջինը՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ 4-0:  
  2. Եթե Արթուր Կոնեգլյանը խաղասկզբից  առնվազն 77 րոպե գոլ բաց չթողնի, ապա ընթացիկ առաջնությունում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակը կհասցնի 617-ի և այդ ցուցանիշով կդառնա «Նոայի» պատմության լավագույն դարպասապահը: Նա կգերազանցի Ալեքսեյ Պլոշադնու ռեկորդային ցուցանիշը, որը նախորդ առաջնությունում 616 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 7 գոլ:

«Նոա»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»

Ապրիլի 25, ժամը՝ 18:00 Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր 

28 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 23 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 62-21

1-ին շրջան. 30.08.2025  «Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4-2 (1-2) 

Գոլերը՝ 0-1՝ Մուստաֆա Հաջի 20՛, 1-1՝ Մոհամեդ Ֆոֆանա 25՛, ինքնագոլ, 1-2՝ Ադամա Մեիտե 39՛, 2-2՝ Ժոաո Կեյրուշ 77՛, 3-2՝ Արայիկ Էլոյան 86՛, 4-2՝ Մեթյու Գբոմադու 90՛:

86-րդ րոպեին Արայիկ Էլոյանը չիրացրեց 11մ հարվածը (Անզիմատի Աբուդուն հետ մղեց գնդակը, երկրորդ հարվածով Էլոյանը գրավեց դարպասը):

2-րդ շրջան. 21.11.2025 «Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Արմեն Համբարձումյան 42՛, 0-2՝ Ուգո Օլիվեյրա 62՛, 1-2՝ Յայա Սոգոդոգո 89՛:

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (45 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ «Արարատ-Արմենիան» պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը՝ Գյումրիում 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Նախորդ խաղում էլ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 2-0 հաշվով անչափ կարևոր հաղթանակ էր տոնել «Փյունիկի» նկատմամբ:

2․ Նախորդ տուրում «Արարատն» իսկական անակնկալ մատուցեց՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթելով «Փյունիկին» և ընդհատելով 5 անընդմեջ պարտությունների շարքը: Թիմին հաղթանակ պարգևեց ավելացված ժամանակում Մամադու Դումբիայի խփած միակ գոլը: Առաջնությունում նախորդ հաղթանակն արարատցիները տարել էին մարտի 7-ին՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ: Կրկին աչքի էր ընկել Դումբիան՝ դառնալով դուբլի հեղինակ:



  1. Մրցակիցների միջև կայացած վերջին 18 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տանելով 16 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղն ավարտելով ոչ-ոքի, «Արարատն» ընդհատել էր  առաջնության նախորդ 13 խաղերում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունների շարքը: Իսկ վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

Նախորդ առաջնության ավարտական տուրում «Արարատ-Արմենիան» 6 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը: Դա մրցակիցների միջև խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Մարիուս Նուբիսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա նման արդյունքի էր հասել նաև թիմերի միջև նախորդ առաջնության առաջին շրջանում կայացած խաղում: 

  1. Կամո Հովհաննիսյանի համար այս հանդիպումը կլինի 400-րդը ֆուտբոլային հայաստանյան կարիերայում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

«Գանձասար» - «Շիրակ»

Ապրիլի 26, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

5 խաղ, «Գանձասարը» հաղթել է 1 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-4

1-ին շրջան. 30.08.2025  «Գանձասար» - «Շիրակ»՝ 1-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Օֆոեկե Էմանուել 29՛, 1-1՝ Վազգեն Սարգսյան 72՛: 

2-րդ շրջան. 22.11.2025  «Շիրակ» - «Գանձասար»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Ռաֆիկ Միսակյան 76՛:

«Գանձասար»՝ 7-րդ տեղ (18 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ «Գանձասարը» նախորդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ: Խաղի ելքը կարող էր այլ լինել, եթե Բերտրան Մանին հստակ իրացներ 11մ հարվածը: Սակայն մրցակցի դարպասապահ Դավիթ Դավթյանը որսաց գնդակը:

2․ «Շիրակը» Գյումրիում հերթական անհաջող խաղն անցկացրեց՝ «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում 4 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում դա Գյումրիում շիրակցիների կրած 7-րդ պարտությունն էր: 



«Ուրարտու» - «Վան»

Ապրիլի 26, ժամը՝ 18:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

20 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 12 անգամ, «Վանը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-18

1-ին շրջան. 15.08.2025 «Վան» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Էդուարդ Վարդանյան 14՛, 0-2՝ Էրիկ Փիլոյան 80՛:

3-րդ շրջան. 10.04.2026 «Վան» - «Ուրարտու»՝ 1-2 (0-0) 

Գոլերը՝ 0-1-0-2՝ Բրունո Միշել 46՛, 58՛, 11մ, 1-2՝ Բենիկ Հովհաննիսյան 65՛:

«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (42 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Սա 16-րդ տուրից հետաձգված 2-րդ շրջանի հանդիպումն է: Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած երկու խաղերում էլ առավելության է հասել «Ուրարտուն»:



2․ Նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղում հաղթելով «Ուրարտուին», «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության նախորդ 8 հանդիպումներում առանց հաղթանակների շարքը, որի ընթացքում 5 պարտություն էր կրել: 

Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» վերջին անգամ հաղթել է անցյալ տարվա մայիսի 28-ին՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Վան»՝ Մոմո Տուրե - 4 գոլ:

Նախորդ հոդվածը
10 հոգով մնացած Ատլետիկոն պարտվեց Էլչեին
Հաջորդ հոդվածը
Ծանրամատի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 3 ներկայացուցիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։