BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ| Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները| Բաքու- Մ17 ԱԱ. Հայ ըմբիշները հաղթել են մեկնարկում| Արարատ-Արմենիան ժամանել է Դուբլին (տեսանյութ)| Շանթ Սարգսյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կիսում է 6-րդ տեղը|
ԱԳ․ Հայ բռնցքամարտիկների արդյունքները
23 Ապրիլ 2026

ԱԳ․ Հայ բռնցքամարտիկների արդյունքները

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային 3-րդ օրը Արթուր Բազեյանն ու Արարատ Հարությունյանն զիջել են մրցակիցներին։

Բազեյանը մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլուին, Հարությունյանը՝ Դոմինիկյան Հանրապետությունից Ռիկարդո Կուելոյին։

Ավելի վաղ, կանանց 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ու տղամարդկանց 65 կգ քաշային Արթուր Սահակյանը, ցավոք, մեկնարկային մենամարտերում զիջել էին իրենց մրցակիցներին։ Քոչարյանը մենամարտել է Խորվաթիան ներկայացնող Սառա Բերմանի, իսկ Սահակյանը՝ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոմեյ Ռոսկովիչի հետ:

Հաղթանակով էին մեկնարկել 55կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, կանանց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է երեք փուլով։ Բրազիլիայում կայանալիք առաջին փուլում 1/8 եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը երկրորդ փուլում, որը կկայանա Չինաստանում։ Եզրափակիչ փուլը կանցկացվի Տաշքենդում։

Նախորդ հոդվածը
Ծանրամատի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 3 ներկայացուցիչ
Հաջորդ հոդվածը
ԱՊԼ-ն նոր առաջատար ունի․ Հոլանդի գոլը հաղթական էր, իսկ Բարնլին լքեց ԱՊԼ-ն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։