Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու| Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ ընդունելով Պրահայի Սպարտային|
ԵԱ․ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 4-րդն է
23 Ապրիլ 2026

ԵԱ․ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 4-րդն է

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Հայ ըմբիշները նվաճել էին մեկական ոսկե ու արծաթե և 3 բրոնզե մեդալ։

77 կգ քաշային կարգում Եվրոպայի հնգակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը, 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալը Սուրեն Աղաջանյանինն էր, իսկ բրոնզե մեդալներ էին նվաճել 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։

Թիմային հաշվարկի առաջատարը Ադրբեջանի ընտրանին է, որի ակտիվում կա 2 ոսկե ու 3 բրոնզե մեդալ։ 2-րդը Թուրքիան է, 3-րդը՝ Վրաստանը։

Նախորդ հոդվածը
Քեյնի ու Դիասի գոլերը Բավարիային դուրս բերեցին գավաթի խաղարկության եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Ինչ-որ չափով փորձն ինձ խանգարեց․ Սուրեն Աղաջանյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։