Հինգ մեդալ, մեկը՝ ոսկե․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում հայ ըմբիշների ելույթների ամփոփումը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցի 5 մեդալ՝ 1-ական ոսկե ու արծաթե և 3 բրոնզե։
77 կգ քաշային կարգում Եվրոպայի հնգակի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը։ 5 տարի անընդմեջ Ամոյանն ապացուցում է, որ հավասարը չունի հին աշխարհամասում։
Մալխասը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչում, որտեղ 4։0 հաշվով հաղթեց շվեդ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակիչում հաղթանակն ավելի վստահ էր՝ 10։0 Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևի նկատմամբ։ Ամոյանն առաջին միավորը մրցակցին տվեց միայն կիսաեզրափակիչում, որտեղ 3։1 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։ Եզրափակիչում էլ հայ ըմբիշը 1։1 հաշվով առավելության հասավ վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ՝ ապահովելով ոսկե մեդալ։
ԵԱ․ Հ/հ ոճ, 77 կգ
1-ին հորիզոնական - Մալխաս Ամոյան (Հայաստան)
2-րդ հորիզոնական - Ռամազ Զոիձե (Վրաստան)
3-րդ հորիզոնական - Ռոբերտ Ֆրիտչ (Հունգարիա), Կառլ Բաֆ (Շվեդիա)
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը Մանվել Խաչատրյանն էր, որը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 7։3 հաշվով առավելության հասնելով ուկրաինացի Իվան Ստեֆանսկիի նկատմամբ։ Այդ հաղթանակը բավարար էր Խաչատրյանի կիսաեզրափակիչ դուրս գալու համար, որտեղ, սակայն հայ ըմբիշը 1։3 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպիոն վրացի Վախթանգ Լոլուային։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ Մանվելը նույն հաշվով պարտվեց բուլաղարացի Ստեֆան Գրիգորովին։
ԵԱ․ Հ/հ ոճ, 55 կգ
1-ին հորիզոնական - Էմին Սեֆերշաև (Ռուսաստան)
2-րդ հորիզոնական - Վախթանգ Լոլուա (Վրաստան)
3-րդ հորիզոնական - Ստեֆան Գրիգորով (Բուլղարիա), Ռաշադ Մամադով (Ադրբեջան)
60 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներով աչքի ընկավ Սուրեն Աղաջանյանը։ 22-ամյա ըմբիշը նախ 4։0 հաշվով պարտության մատնեց իտալացի Տոմասո Բոսսիին, ապա 8։0 հաշվով «չնկատեց» Ռուսաստանը ներկայացնող Սուներ Կոնունովին, իսկ կիսաեզրափակիչում տուշեով հաղթանակի հասավ ադրբեջանցի Նիհատ Մամադլիի նկատմամբ։ Ցավոք, եզրափակիչում Աղաջանյանը 2։2 հաշվով զիջեց Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովին։
ԵԱ․ Հ/հ ոճ, 60 կգ
1-ին հորիզոնական - Գեորգի Տիբիլով (Սերբիա)
2-րդ հորիզոնական - Սուրեն Աղաջանյան (Հայաստան)
3-րդ հորիզոնական - Նիհատ Մամադլի (Ադրբեջան), Կորնելիու Ռուսու (Մոլդովա)
63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում 9։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում 2։5 հաշվով զիջեց ռուս Սերգեյ Եմելինին ու ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, որտեղ 1 րոպե 26 վայրկյանում պարտության մատնեց Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին՝ 11։0։
ԵԱ․ Հ/հ ոճ, 63 կգ
1-ին հորիզոնական - Սերգեյ Եմելին (Ռուսաստան)
2-րդ հորիզոնական Վիտալի Երիոմենկո (Մոլդովա)
3-րդ հորիզոնական - Կարեն Ասլանյան (Հայաստան), Քերեմ Քամալ (Թուրքիա)
67 կգ քաշային կարգում փայլուն էր նաև Սլավիկ Գալստյանի մեկնարկը՝ 9։0 Շվեյցարիան ներկայացնող Անդրեաս Վետշչի նկատմամբ։ Ցավոք, քառորդ եզրափակիչում Գալստյանը 0։5 հաշվով զիջեց թուրք Մուրադ Ֆիրատին։ Սփոփիչ գոտեմարտում Գալստյանը 5։2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յանիս Նիֆրիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում, ծանր գոտեմարտում, պարտության մատնեց ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինին՝ 5։3․
ԵԱ․ Հ/հ ոճ, 67 կգ
1-ին հորիզոնական - Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան)
2-րդ հորիզոնական - Մուրադ Ֆիրատ (Թուրքիա)
3-րդ հորիզոնական - Սլավիկ Գալստյան (Հայաստան), Դիեգո Չխիկվաձե (Վրաստան)
Մինչ կիսաեզրափակիչը ամեն ինչ հարթ էր նաև 72 կգ քաշային Գասպար Տերտերյանի մոտ։ Հաղթանակ որակավորման փուլում շվեդ Հենրի Դահլենի նկատմամբ՝ 6։0։ Հաջորդ փուլում Տերտերյանը պարտության մատնեց ադրբեջանցի Ռուսլա Նուրուլաևին՝ 1։1, իսկ կիսաեզրափակիչում զիջեց Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Մահմուդ Ղանեմին՝ 1։6․ Բրոնզե մեդալի համար պայքարում Տերտերյանն առավելության հասավ բելառուս Ալիաքսանդր Լիավոնչիկի նկատմամբ։
ԵԱ․ Հ/հ ոճ, 72 կգ
1-ին հորիզոնական - Իբրահիմ Մահմուդ Ղանեմ (Ֆրանսիա)
2-րդ հորիզոնական - Յուրի Լոմաձե (Վրաստան)
3-րդ հորիզոնական - Գասպար Տերտերյան (Հայաստան), Չենգիզ Արսլան (Թուրքիա)
82 կգ քաշային կարգում Սամվել Գրիգորյանը հաղթահարելով որակավորման Սերբիան ներկայացնող Վիկտոր Նեմեշի արգելքը, քառորդ եզրափակիչում 5։8 հաշվով զիջեց խորվաթ Կառլո Կոդրիչին, որը պարտվեց կիսաեզրափակիչում՝ զրկելով Գրիգորյանին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից։
ԵԱ․ Հ/հ ոճ, 82 կգ
1-ին հորիզոնական - Գուրբան Գուրբանով (Ադրբեջան)
2-րդ հորիզոնական - Ադլետ Տյուլուբաև (Ռուսաստան)
3-րդ հորիզոնական - Գելա Բոլկվաձե (Վրաստան), Զոլտան Լևայի (Հունգարիա)
87 կգ քաշային կարգում անհաջող էր Գևորգ Թադևոսյանի մրցելույթներ։ Պարտություն մեկնարկում Դանիան ներկայացնող Տուրպալ Բիսուլթանովից՝ 0։9․ Բիսուլթանովը դարձավ չեմպիոն, բայց Թադևոսյանն այդպես էլ չհասավ «բրոնզե եզրափակիչ», թեպետ սփոփիչ առաջին գոտեմարտում 9։1 հաշվով հաղթեց խորվաթ Մատեյ Մանջիչին, բայց 2-րդ գոտեմարտում 0։4 հաշվով զիջեց բելառուս Իգոր Յարաշևիչին։
ԵԱ․ Հ/հ ոճ, 87 կգ
1-ին հորիզոնական - Տուրպալ Բիսուլթանով (Դանիա)
2-րդ հորիզոնական - Սեմյոն Նովիկով (Բուլղարիա)
3-րդ հորիզոնական - Իսլամ Աբբասով (Ադրբեջան), Յարսոլավ Ֆիլչակով (Ուկրաինա)
97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը 1/8-ում 3։8 հաշվով զիջեց հունգարացի Ալեքս Շոկեին, որը հասավ եզրափակիչ, բայց Խլոյանը սփոփիչ գոտեմարտում 1։1 հաշվով զիջեց թուրք Աբդուլ Ջեբիին։
ԵԱ․ Հ/հ ոճ, 97 կգ
1-ին հորիզոնական - Կիրիլ Միլով (Բուլղարիա)
2-րդ հորիզոնական - Ալեքս Շոկե (Հունգարիա)
3-րդ հորիզոնական - Արթուր Սարգսյան (Ռուսաստան), Վլադեն Կոզլյուկ (Ուկրաինա)
130 կգ քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը 0։4 հաշվով զիջեց թուրք Ռիզա Կայաալպին, իսկ սփոփիչ գոտեմարտում 1։9 հաշվով՝ ռուս Մարատ Կամպարովին։
ԵԱ․ Հ/հ ոճ, 130 կգ
1-ին հորիզոնական - Ռիզա Կայաալպ (Թուրքիա)
2-րդ հորիզոնական - Դարիուշ Վիտեկ (Հունգարիա)
3-րդ հորիզոնական - Միխայլո Վիշնիվետսկի (Ուկրաինա), Պավել Հլինչուկ (Բելառուս)
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները թիմային հաշվարկում գրավել էին 4-րդ տեղը։
Ապրիլի 24-ին պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ընտրանու կազմում Տիրանա են ժամանել հետևյալ ըմբիշները՝
57 կգ․ Մանվել Խնձրցյան
61 կգ․ Արսեն Հարությունյան
65 կգ․ Վազգեն Թևանյան
70 կգ․ Դավիթ Մարգարյան
74 կգ․ Նարեկ Հարությունյան
79 կգ․ Հրայր Ալիխանյան
92 կգ․ Մուշեղ Մկրտչյան
125 կգ․ Խաչատուր Խաչատրյան