Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբշամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը Հարությունյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
26 Ապրիլ 2026

Ըմբշամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը Հարությունյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բելառուս Դմիտրի Շամելայի հետ։

125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանն էլ բրոնզե մեդալը կվիճարկի թուրք Հաքան Բույուկչինգիլի հետ։

92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի թուրք Ֆաթիհ Ալտունբասի հետ, որին հաղթելու դեպքում «բրոնզե եզրափակիչում» կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ամանուլա Գաջմիագոմեդովի հետ։

Ավելի վաղ, ազատ ոճայիններից բրոնզե մեդալ էին նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել էր բրոնզի համար պայքարում, իսկ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը լքել էին պայքարը։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան ու Մադրիդի Ատլետիկոն հերթական հաղթանակները տոնեցին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։