BazaResidence
Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին| 23 տարի առանց տիտղոսի լինելուց հետո հեշտ հաղթանակներ չեն լինում․ Միկել Արտետա| Ըմբշամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը Հարությունյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային վերջին օրը հարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ| ԱՊԼ․ Լիվերպուլն ու Արսենալը հաղթեցին․ Բոլոր արդյունքները (տեսանյութ)| Բարսելոնան ու Մադրիդի Ատլետիկոն հերթական հաղթանակները տոնեցին (տեսանյութ)|
23 տարի առանց տիտղոսի լինելուց հետո հեշտ հաղթանակներ չեն լինում․ Միկել Արտետա
Այսօր 12:32

23 տարի առանց տիտղոսի լինելուց հետո հեշտ հաղթանակներ չեն լինում․ Միկել Արտետա

ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայից հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք նա ևս չորս նմանատիպ հանդիպման:

«Այո՛: Մենք պատրաստ ենք նույնիսկ 50 նման խաղի: Մենք այնտեղ ենք, որտեղ կանք: Ես չեմ սպասում, որ 23 տարի (առանց տիտղոսի) անցկացնելուց հետո այս ճանապարհը պատված կլինի վարդի թերթերով, իսկ շուրջբոլորը գեղեցիկ երաժշտություն կհնչի: Ամեն ինչ հենց այնպես կլինի, ինչպես հիմա է և մենք պատրաստ ենք դրան:

Այս լիգայում հաղթելն անհավանական դժվար է: Ընդմիջմանը ես հստակ ասացի՝ մեզ պետք է երկրորդ գոլը խփել: Մենք փորձում էինք, բայց այն դեպքերում, երբ որոշակի ասպեկտներում արդյունավետությունը չի հերիքում, հաղթանակի համար պետք է կարողանալ օգտագործել նաև այլ գործոններ:

Մենք միանշանակ կատարեցինք մեր աշխատանքը: Ես տեսնում եմ, թե խաղացողներն ինչպիսի հսկայական ջանքեր են գործադրում և գիտեմ, թե որքան ուժգին են նրանք դա ցանկանում: Նրանք լի են վճռականությամբ, իսկ ես պարզապես փորձում եմ օգնել նրանց»,- ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը:

ԱՊԼ-ում անկացրած 34 խաղից հետո «զինագործները» 73 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 70 միավորով 2-րդ տեղում է, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել «Մանչեսթեր Սիթից»։

Հաջորդ հոդվածը
Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։