Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը| Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում|
1 ոսկե և 1 արծաթե մեդալ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթում
28 Ապրիլ 2026

1 ոսկե և 1 արծաթե մեդալ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթում

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մասնակիցները Լիտվայի Կաունաս քաղաքում մասնակցել են Եվրոպայի գավաթի մրցաշարին, որտեղ 25 երկրների 305 մարզիկ-մարզուհիներ են հանդես եկել:

60 կգ քաշային կարգում հանդես եկան Հայկ Դարբինյանը և Շավարշ Նահապետյանը: Վերջինս եզրափակչում առավելության է հասել Դարբինյանի նկատմամբ և ոսկե մեդալ նվաճել: Հայկ Դարբինյանը դարձել է արծաթե մեդալակիր: Նախքան եզրափակիչ դուրս գալը նրանք 4-ական հաղթանակ են տարել:



Հայաստանի մյուս ներկայացուցիչ 66 կգ քաշային Լյովա Սրապյանը հաղթել է առաջին երկու գոտեմարտերում, ապա, պարտվելով սփոփիչ գոտեմարտում, դուրս է մնացել հետագա պայքարից: 66 կգ քաշային Արշակ Բեկչյանը, տանելով երեք հաղթանակ, պարտվել է սփոփիչ գոտեմարտերում և նույնպես դուրս մնացել հետագա պայքարից: 73 կգ քաշային կարգը ներկայացնող Ժիրայր Համբարյանը հաղթել է առաջին գոտեմարտում, իսկ հաջորդում պարտվելով՝ դուրս մնաց հետագա պայքարից:

Նախորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-Բավարիա կիսաեզրափակիչն՝ այսօր
Հաջորդ հոդվածը
Բրունո Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ռեկորդը Պրեմիեր լիգայում Մանչեսթեր Յունայթեդի կազմում խփած գոլերի քանակով

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։