Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ
Այսօր 17:16

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ

Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի արդյունք չգրանցեց Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

110 կգ քաշային կարգում հայ ծանրորդը զրո ստացավ հրում վարժությունում: Պոկում վարժությունից հետո 23-ամյա Կարապետյանը 183 կգ արդյունքով 7-րդ տեղում էր, իսկ հրում վարժությունը ձախողեց: Նա երկու անգամ չկարողացավ բարձրացնել 217 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան 86 կգ քաշայիններ Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը, իսկ նոյեմբերի 8-ին՝ աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Նախորդ հոդվածը
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։