Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ| Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Պորտուգալիայում |
Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն
Այսօր 12:30

Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման էջում հրապարակել է երկրպագուական տարբեր շարժումների միասնական հայտարարությունը, ըստ որի նրանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջարկում են ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Համատեղ նախաձեռնությանը միացել են Ազգային հավաքականի ՖԱՖ և Ռեդ Իգլզ շարժումներն, ինչես նաև «Արարատ-Արմենիա», «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբների ֆան ակումբները:

Երկրպագուները համոզված են, որ առաջիկա ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի ապագայի համար և հնարավորություն ստեղծել լուծելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները։

«Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար»,– նշվում է հայտարարության մեջ։

Երկրպագուական շարժումների ներկայացուցիչների խոսքով՝ ՀՖՖ-ն պետք է ղեկավարի ֆուտբոլային հարուստ փորձ ունեցող, ոլորտի խնդիրներին ներսից ծանոթ և հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական ունեցող անձ։

Նրանք ընդգծում են, որ Գևորգ Ղազարյանը երկար տարիներ ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում՝ ձեռք բերելով մասնագիտական մեծ փորձ և հեղինակություն։

«Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար»,– հայտարարել են շարժման ներկայացուցիչները։

Հայտարարության հեղինակները կարևորում են նաև Ղազարյանի հեղինակությունը ֆուտբոլային հանրության շրջանում՝ նշելով, որ տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների վստահությունը կարող են հիմք դառնալ անկախ և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։

Միաժամանակ շարժման ներկայացուցիչները շեշտում են, որ իրենց նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն ՀՖՖ նախագահի թեկնածուի առաջարկությամբ։ Նպատակն է Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբել հայկական ֆուտբոլի տարբեր սերունդների ներկայացուցիչներին և ձևավորել մասնագիտական թիմ։

«Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներին, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին»,– ասվում է հայտարարության մեջ։

Շարժման անդամների փոխանցմամբ՝ ձևավորվող թիմը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ առաջնորդվելով մասնագիտական մոտեցմամբ, հետևողական աշխատանքով և ֆուտբոլի շահերով։

Հայտարարության ավարտին նշվում է, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նախաձեռնությանը միացած մասնագետները, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում
Հաջորդ հոդվածը
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։