BazaResidence
Հայտնի են Փյունիկի ու Ալաշկերտի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում| Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում| Փյունիկն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում| Էդուարդ Սպերցյանը` Կրասնոդարի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող| Ալաշկերտի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում | Արաս Օզբիլիսը՝ Ուրարտու-2-ի գլխավոր մարզիչ|
Հայտնի են ԱՊԼ-ի նորեկները, Չեմպիոնշիփը լքած ակումբներն ու փլեյ-օֆֆի զույգերը
02 Մայիս 2026

Հայտնի են ԱՊԼ-ի նորեկները, Չեմպիոնշիփը լքած ակումբներն ու փլեյ-օֆֆի զույգերը

Ավարտվեց անգլիական Չեմպիոնշիփի 2025/2026 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը:

Վերջնական արդյունքներով «Քովենթրի Սիթին» և «Իփսվիչ Թաունը» ուղղակի ուղեգիր նվաճեցին դեպի Պրեմիեր լիգա: Իսկ էլիտար դիվիզիոնի վերջին ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլում կպայքարեն «Միլուոլը», «Սաութհեմփթոնը», «Միդլսբրոն» և «Հալ Սիթին»:

Այս մինի-մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերն ունեն հետևյալ տեսքը.

«Հալ Սիթի» — «Միլուոլ»

«Միդլսբրո» — «Սաութհեմփթոն»

Առաջին հանդիպումները կկայանան մայիսի 8-ին և 9-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 11-ին և 12-ին: Փլեյ-օֆֆի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին:

Ավելի վաղ անգլիական Պրեմիեր լիգան ժամկետից շուտ լքել էին «Վուլվերհեմփթոնը» և «Բարնլին», որոնք հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնշիփում: Իսկ Չեմպիոնշիփից դուրս մնացին «Օքսֆորդ Յունայթեդը», «Շեֆիլդ Ուենսդեյը» և «Լեսթեր Սիթին»:

Նախորդ հոդվածը
Գերմանիայի չեմպիոնն ու հետնապահը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռումինիայում շտապօգնության մեքենան արգելափակվել էր թաց դաշտում. օգնության են հասել ֆուտբոլիստները (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։