Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկեն արտասահմանցի մրցավարները
02 Մայիս 2026

Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկեն արտասահմանցի մրցավարները

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 27-ին, տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ հղում անելով ֆեդերացիայի մրցումների բաժնին։

Միաժամանակ հաղորդվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Հայաստանի Գավաթի խաղարկության 2026 թվականի եզրափակիչ՝ «Ուրարտու»-«Նոա» հանդիպումը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ։

«ՀՖՖ-ն բարձր է գնահատում հայ մրցավարների պրոֆեսիոնալիզմը և լիովին վստահում է նրանց, սակայն, հաշվի առնելով գավաթային եզրափակիչներն արտասահմանցիներին վստահելու միջազգային պրակտիկան, ՀՖՖ-ն որոշել է կիրառել այս մոտեցումը»,-նշված է հայտարարության մեջ։

Մրցավարական անձնակազմի ներկայացուցիչների անունները կհրապարակվեն ավելի ուշ։

Նախորդ հոդվածը
Ատլետիկոն հաղթեց Վալենսիային
Հաջորդ հոդվածը
Նապոլին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։