Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Զիդանը մերժել է Ռեալին հանուն Ֆրանսիայի հավաքականի
03 Մայիս 2026

Զիդանը մերժել է Ռեալին հանուն Ֆրանսիայի հավաքականի

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները նախորդ տարվա դեկտեմբերին կապ են հաստատել Զինեդին Զիդանի հետ՝ առաջարկելով նրան երրորդ անգամ ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր As պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Խաբի Ալոնսոյի հեռացումն արդեն կանխորոշված էր, սակայն այդ պահին ակումբին չէր հաջողվել գտնել իդեալական փոխարինող։ Արդյունքում թիմը մեկնեց Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսպանիայի սուպերգավաթին, որից հետո ընտրությունը կատարվեց հօգուտ Ալվարո Արբելոայի։

Զիդանի վերադարձին խանգարել է այն հանգամանքը, որ ֆրանսիացի մասնագետն արդեն իսկ պայմանավորվածություն և պարտավորություն ուներ՝ ստանձնելու Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Դիդյե Դեշամի հեռանալուց հետո։ Նշվում է, որ թեև Զիդանի հավատարմությունը մադրիդյան ակումբին կասկածից վեր է, սակայն հնարավոր վերադարձի շուրջ քննարկումները տեղի են ունեցել չափազանց ուշ։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գլխավորել է «Մադրիդը» 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է 11 տիտղոս։

Նախորդ հոդվածը
Ես չեմ ուզում կանգ առնել․ 40-ամյա Էդին Ջեկոն՝ Շալկեի հետ Բունդեսլիգան նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. Շիրակը նոր մարզիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։