BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Մադրիդի Ռեալի հանդերձարանում լարված մթնոլորտ է տիրում
03 Մայիս 2026

Մադրիդի Ռեալի հանդերձարանում լարված մթնոլորտ է տիրում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստները դժգոհ են թիմի «աստղերի» նկատմամբ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի վերաբերմունքից։

Ինչպես հաղորդում է El Mundo-ն, թիմի իսպանական կազմը, որի թվում են Դանի Կարվախալը, Դին Հաուսենը, Ռաուլ Ասենսիոն, Դանի Սեբալյոսը, Գոնսալո Գարսիան, Ալվարո Կարերասը և Ֆրան Գարսիան, կարծում են, որ մարզիչն անտեսում է իրենց՝ նախապատվությունը տալով մամուլի հետ շփումներում աստղային խաղացողներին գովաբանելուն։ Նշվում է, որ Արբելոան պարբերաբար հայտացուցակից դուրս է թողել Կարերասին՝ դժգոհ լինելով պաշտպանի աշխատանքային վերաբերմունքից։

Բացի այդ, խաղացողների մի մասը գտնում է, որ Արբելոան չափազանց շատ է վստահում երիտասարդներին, ինչի պատճառով մամուլում լուրեր են շրջանառվում առանցքային ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Էդուարդո Կամավինգայի հնարավոր հեռանալու մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում թիմում տիրում է լարված մթնոլորտ։ Խաղացողների միջև տեղի են ունեցել ուղղակի բախումներ և տարաձայնություններ, որոնք արդեն դուրս են եկել խաղադաշտի սահմաններից։

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Շիրակը նոր մարզիչ ունի
Հաջորդ հոդվածը
Նոա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։