Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գոլառատ խաղում Ման․ Յունայթեդը հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)
03 Մայիս 2026

Գոլառատ խաղում Ման․ Յունայթեդը հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Լիվերպուլին» ու հաղթեց 3։2 հաշվով։

6-րդ րոպեին Մաթեուս Կունյան բացեց խաղի հաշիվը, իսկ 8 րոպե անց Բենյամին Շեշկոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 

Երկրորդ կեսի մեկնարկի 2 րոպե անց Դոմինիկ Սոբոսլայը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 56-րդ րոպեին Քոդի Գակպոն վերականգնեց հաշվի հավասարությունը։

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը հեղինակեց Քոբի Մեյնուն՝ 77-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Մայքլ Քերիկի գլխավորած թիմը 64 միավորով 3-րդն է։ «Լիվերպուլը» 58 միավորով 4-րդն է։

10 տարվա դադարից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 1 մրցաշրջանի 2 խաղում էլ կարողանում է պարտության մատնել «Լիվերպուլին»։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց Կորդոբայի գոլի շնորհիվ․ Սպերցանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Հաջորդ հոդվածը
Նդուրի դուբլը հաղթանակ պարգևեց Արարատ-Արմենիային՝ Ուրարտուի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։