BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Հիմա մենք շատ երջանիկ ենք. Լաուտարո Մարտինես
04 Մայիս 2026

Հիմա մենք շատ երջանիկ ենք. Լաուտարո Մարտինես

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է թիմի վաղաժամ չեմպիոնությունը Իտալիայի առաջնության 2025/26 մրցաշրջանում։

«Հիմա մենք շատ երջանիկ ենք։ Դժվար էր նորից սկսել այն մրցաշրջանից հետո, երբ մենք մասնակցած բոլոր մրցաշարերում պարտվեցինք հենց վերջնամասում, բայց այսօր ես շատ ուրախ եմ այս ձեռքբերման համար։
Սա մեզ համար շատ կարևոր  էր։ Հնարավոր է՝ շատերը մեզ չէին համարում ֆավորիտ՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածը, բայց մենք շատ քրտնաջան աշխատեցինք թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։

Մենք արդեն երկար տարիներ շատ լավ ենք հանդես գալիս Իտալիայում և Եվրոպայում, երեք տարվա ընթացքում երկու անգամ հասել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը, որովհետև հաղթելուց հետո ամենակարևորը՝ շարունակել ավելի լավը դառնալու փորձերը։

Մարզիչը հիանալի աշխատանք է կատարել՝ բերելով նոր էներգիա և ոգևորություն, այնպես որ Սիմոնեի հետ անցկացրած չորս հիանալի տարիներից հետո, հնարավոր է, մեզ անհրաժեշտ էր միջավայրի փոփոխություն Չեմպիոնների լիգայի այդ եզրափակիչից հետո։ Կիվուն այնպես արեց, որ յուրաքանչյուրն իրեն ներգրավված զգա և նույնիսկ կարողանա մարզվել ժպիտով, ինչը շատ օգնեց», —  28-ամյա արգենտինացու խոսքերն է  փոխանցում DAZN-ը։

Միլանյան թիմը զբաղեցնում է առաջին տեղը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ 35 խաղից հետո ունենալով 82 միավոր։ Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Ինտերը» 12 միավորով առաջ է «Նապոլիից»: 

Նախորդ հոդվածը
Մենք շարունակում ենք աշխատել․ Ռոնալդու
Հաջորդ հոդվածը
Ինտերը մոտ է Կիվուի հետ պայմանագիրը երկարաձգելուն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։