Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Շնորհակալ ենք. ՀՖՖ-ի խորհրդանշական նվերը Արտակ Գրիգորյանին
20 Մարտ 2025

Շնորհակալ ենք. ՀՖՖ-ի խորհրդանշական նվերը Արտակ Գրիգորյանին

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորհդանշական նվեր է հանձնել ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանին:

«Շնորհակալ ենք ամեն ինչի համար»,- լուսանկարին կից գրել է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք՝ 37-ամյա Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերին է հայտարարել մարզական կարիերան ավարտելու մասին:

Գրիգորյանը Հայաստանի Բարձրագույն լիգայում 404 խաղ է անցկացրել, այս ցուցանիշով պատմության մեջ երրորդն է: Ընդհանուր առմամբ ակումբային մակարդակում անցկացրել է 494 խաղ, դարձել 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանը մեկական անգամ «Փյունիկի» և «Ուլիսի», չորս անգամ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: «Ալաշկերտի» հետ նաև մեկ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, երկու անգամ` սուպերգավաթակիր: 2020/2021 մրցաշրջանում էլ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ:

Արտակ Գրիգորյանը նաև հանդես է եկել Հայաստանի ազգաային հավաքականում, մասնակցել 52 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը
Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը՝ Մ20 ԱԱ-2029- հյուրըկալելու համար
Հաջորդ հոդվածը
Հայաստան-Վրաստան.Առաջին կեսից հետո Վրաստանը հաղթում է 2։0 հաշվով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։