BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու իսպանացի մարզիչներ
07 Մայիս 2026

Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու իսպանացի մարզիչներ

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ առաջին անգամ եզրափակչում միմյանց դեմ կմրցեն երկու իսպանացի մարզիչներ։ Այս մասին իր X էջում գրում է հայտնի լրագրող Պեդրո Մարտինը։

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարում Լուիս Էնրիկեի գլխավորած «Պարի Սեն Ժերմենը» կմրցի Միկել Արտետայի «Արսենալի» հետ։

Նույն երկրի մարզիչների հանդիպումը եզրափակչում մրցաշարի պատմության մեջ (Չեմպիոնների լիգա և Եվրոպայի գավաթ) տեղի է ունեցել ընդամենը չորս անգամ. 1979 - «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Բրայան Քլաֆ) և «Մալմյո» (Բոբ Հաուտոն). 2003 - «Յուվենտուս» (Մարչելլո Լիպի) և «Միլան» (Կառլո Անչելոտի). 2013 - «Բորուսիա Դորտմունդ» (Յուրգեն Կլոպ) և «Բավարիա Մյունխեն» (Յուպ Հայնկես). 2020 - ՊՍԺ (Թոմաս Տուխել) ընդդեմ «Բավարիայի» (Հանս-Դիտեր Ֆլիկ)։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 30-ին Բուդապեշտում, Հունգարիա։

Նախորդ հոդվածը
ՊՍԺ-ն դարձավ 6-րդ թիմը, որը 21-րդ դարում 2 անգամ անընդմեջ հասել է ՉԼ-ի եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։