Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Վրաստանն ավելի հասուն ֆուտբոլ էր խաղում․ Ջոն Վանտ Սխիպ
21 Մարտ 2025

Վրաստանն ավելի հասուն ֆուտբոլ էր խաղում․ Ջոն Վանտ Սխիպ

Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան (0։3) խաղից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանտ Սխիպի մամուլի ասուլիսը։

«Մեր թիմերի տարբերությունն այն էր, որ Վրաստանն ավելի հասուն էր: Արդյունքն օրինաչափ է, իսկ հաշիվն արտացոլում է այսօրվա իրավիճակը:

Դժվար էր փորձել հասնել այն խաղամակարդակին, որն այսօր ուներ Վրաստանի հավաքականը:

Եղան անհատական սխալներ ֆուտբոլիստների կողմից և արդյունքն այսպիսին պետք է լիներ:

Բայց կան նաև դրական բաներ․ Բարսեղյանը վերադարձավ հավաքական, ցույց տվեց լավ որակ, պայքարելու ցանկություն: Նրան ասացի, որ շատ գոհ եմ իր խաղից: Սևիկյանը նույնպես որակյալ ֆուտբոլ խաղաց։  

Մենք երեք անհատական սխալ թույլ տվեցինք ու երեք գոլ բաց թողեցինք»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին
Հաջորդ հոդվածը
Տոնական սկիզբ, ցավոտ ավարտ․ Հայաստան-Վրաստան․ Sportmedia.am-ի ռեպորտաժը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։