Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Վալվերդեն բաց կթողնի Էլ Կլասիկոն. նա գլխի վնասվածք է ստացել Չուամենիի հետ կռվից հետո
08 Մայիս 2026

Վալվերդեն բաց կթողնի Էլ Կլասիկոն. նա գլխի վնասվածք է ստացել Չուամենիի հետ կռվից հետո

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի առողջական վիճակի վերաբերյալ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ հանդերձարանում թիմակից Օրելյեն Չուամենիի հետ վիճաբանությունից հետո։

«Այսօր անցկացված բժշկական զննումներից հետո մեր ֆուտբոլիստ Ֆեդե Վալվերդեի մոտ ախտորոշվել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ Վալվերդեն տանն է, իրեն լավ է զգում և պետք է հանգստանա 10-14 օր, ինչպես նշված է բժշկական արձանագրություններում», - ասվում է «Ռեալի» տարածած հայտարարության մեջ։

Վալվերդեն բաց կթողնի Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղը, որը կկայանա մայիսի 10-ին։

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանն Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարի առաջատարների թվում է
Հաջորդ հոդվածը
Մեկնարկում է ՈՒԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը. Մ15՝ Հայաստան-Ուզբեկստան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։