BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Ռոնալդուն 100-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայում. նա դա արել է 105 խաղում
08 Մայիս 2026

Ռոնալդուն 100-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայում. նա դա արել է 105 խաղում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Ալ-Շաբաբի» դեմ խաղում, որն ավարտվել է իր թիմի՝ 4-2 հաշվով հաղթանակով։ Նա գոլի հեղինակ է դարձել 75-րդ րոպեին Սադիո Մանեի փոխանցումից հետո: 

Այս գոլը 41-ամյա պորտուգալացու համար 100-րդն էր Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայում։ Նրան այս ցուցանիշին հասնելու համար պահանջվել է 105 խաղ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրոֆեսիոնալ լիգայում անցկացրած 28 խաղում խփել է 26 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Այս գոլը նաև Ռոնալդուի կարիերայի 971-րդ գոլն էր. նա 1088 ակումբային խաղում խփել է 828 գոլ, իսկ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 226 խաղում՝ 143 գոլ։

Նրան 29 գոլ է պակասում կարիերայի 1000-րդ գոլին հասնելու համար:

Նախորդ հոդվածը
Հայտնի է Արբելոայի մականունը, որը նրան տվել են Ռեալի խաղացողները
Հաջորդ հոդվածը
Մանչեսթեր Սիթին պատրաստ է երկարաձգել Գվարդիոլի հետ պայմանագիրը. Sky Sports

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։