Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ի բոլոր խաղացողներին հրավիրել է իր ծննդյան երեկույթին, բայց ինքն անձամբ ներկա չի եղել
08 Մայիս 2026

Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ի բոլոր խաղացողներին հրավիրել է իր ծննդյան երեկույթին, բայց ինքն անձամբ ներկա չի եղել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այսօր դառնում է 56 տարեկան։ Իսպանացի մարզիչն այս առիթով թիմի բոլոր խաղացողներին հրավիրել է Հաղթական կամարի մոտ գտնվող էլիտար ռեստորան, սակայն ինքը չի ներկայացել, հաղորդում է Le Parisien-ը։

Ըստ աղբյուրի՝ մարզիչը ցանկացել է, որ խաղացողները լավ ժամանակ անցկացնեն և իրենց ազատ զգան՝ առանց իր ներկայության:

Ընթրիքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Չորեքշաբթի օրը ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ ոչ-ոքի խաղալով Մյունխենի «Բավարիայի» հետ (1-1, ընդհանուր 6-5)։ Փարիզցիները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ կնվաճեն ականջավոր գավաթը, եթե մայիսի 30-ին նախատեսված եզրափակչում հաղթեն Լոնդոնի «Արսենալին»։

Լուիս Էնրիկեն ֆրանսիական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնում է 2023 թվականից։

Նախորդ հոդվածը
Մանչեսթեր Սիթին պատրաստ է երկարաձգել Գվարդիոլի հետ պայմանագիրը. Sky Sports
Հաջորդ հոդվածը
Վան-Շիրակ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։