BazaResidence
Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը| ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)|
Ինտերը հաղթեց Լացիոյին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
09 Մայիս 2026

Ինտերը հաղթեց Լացիոյին․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Լացիոյին» ու հաղթեց 3։0 հաշվով։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը։ 39-րդ րոպեին Պետար Սուչիչը մեծացրեց հյուրերի առավելությունը։ 59-րդ րոպեին Ալեսիո Ռոմանյոլին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «Լացիոյին» թողնելով 10 հոգով։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին խփեց իր թիմի 3-րդ գոլը։ Տեսանյութը՝ այստեղ։ Սա 37-ամյա կիսապաշտպանի երկրորդ անընդմեջ գոլն էր ու 4-րդը՝ այս մրցաշրջանում։

85-րդ րոպեին Մխիթարյանը զգուշացվեց դեղին քարտով։

Այս հաղթանակի շնորհիվ մրցակիցների համար անհասանելի դարձած ու 21-րդ չեմպիոնությունը նվաճած «Ինտերն» ունի 85 միավոր։ «Լացիոն» 51 միավորով 8-րդ տեղում է։

Այս թիմերը մայիսի 13-ին կհանդիպեն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Նախորդ հոդվածը
Այս երիտասարդ թիմով 2-րդ անգամ չեմպիոն դառնալն ապշեցուցիչ է և Իսպանիայի համար ոչ բնորոշ երևույթ․ Հանսի Ֆլիկ
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթին հաղթեց Բրենտֆորդին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։