BazaResidence
ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)| Արարատ-Արմենիան նոր դարպասապահ ունի| UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլ․ հայտնի են Կիլիկիայի մրցակիցները| Բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը՝ Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը| Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում| Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում պայմանները հիանալի են․ Արման Ծառուկյան|
Նյուրնբերգը հաղթեց նորընծա չեմպիոնին․ Մկրտչյանը բացակայում էր թիմի հայտացուցակից
10 Մայիս 2026

Նյուրնբերգը հաղթեց նորընծա չեմպիոնին․ Մկրտչյանը բացակայում էր թիմի հայտացուցակից

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Նյուրնբերգը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակիցների համար անհասանելի դարձած «Շալկե 04-ի» դարպասը։ Աչքի ընկան Անդրի Կուդոսուն (45'+1) և Մոհամեդ Ալի Զոման (72'): 20-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ռոն Շալլենբերգը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը բացակայում էր թիմի հայտացուցակից։ Վերջին՝ 34-րդ տուրում Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Հաննովերին»։

Այս հաղթանակից հետո «Նյուրնբերգը» վաստակեց 45 միավոր ու 8-րդ տեղում է։ «Շալկեն» ունի 67 միավոր։

Նախորդ հոդվածը
Ատլետիկոն զիջեց Սելտային
Հաջորդ հոդվածը
Վլահովիչի 10-րդ վայրկյանին խփած գոլը հաղթական էր Յուվենտուսի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։