BazaResidence
Բարսելոնա-Ռեալ Մադրիդ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Տրոսարդի գոլը հաղթական էր Արսենալի համար (տեսանյութ)| Հռոմ․ Խաչանովը կամային հաղթանակ տարավ ու 1/8-ում կմրցի մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստի հետ| Նոան խոշոր հաշվով հաղթեց Արարատ-Արմենիային (տեսանյութ)| Երբ խաղում ես Ման․Սիթիում, տիտղոսների մասին մտածում ես ամեն օր․ Էրլինգ Հոլանդ| Այվազյանի գոլը հաղթանակ պարգևեց Ուրարտուին (տեսանյութ)|
Նոան խոշոր հաշվով հաղթեց Արարատ-Արմենիային (տեսանյութ)
Այսօր 19:54

Նոան խոշոր հաշվով հաղթեց Արարատ-Արմենիային (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում «Նոան» հյուրընկալվել էր «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 4։0 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Նարդին Մուլահուսեյնովիչը՝ 13-րդ րոպեին։ 5 րոպե անց Հելդեր Ֆերեյրան կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Մաթեուս Այասը։ Բրազիլացին փոխարինման մտավ 75-րդ րոպեին և 10 րոպե անց խփեց իր թիմի 3-րդ գոլը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին ձևակերպեց վերջնական հաշիվը։

Եթե Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթեր այս մրցավեճում, ապա կհռչակվեր Հայաստանի չեմպիոն։

Հանդիպումը սպասարկում էին իտալացի մրցավարները՝ Մատեո Մարկետիի գլխավորությամբ։ Նրան օգնում էին Ջիորջիո Պերետին և Ալեսիո Բերտին։

Այս հանդիպումից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը․

# Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1
Արարատ-Արմենիա
25 16 6 3 46 24 54
2
Նոա
24 14 7 3 48 17 49
3
Փյունիկ
24 15 3 6 33 17 48
4
Ուրարտու
25 14 6 5 43 21 48
5
Ալաշկերտ
25 14 5 6 39 23 47
6
Վան
25 9 4 12 26 37 31
7
ԲԿՄԱ
25 4 10 11 27 38 22
8
Գանձասար
25 5 6 14 20 38 21
9
Արարատ
25 3 3 19 17 54 12
10
Շիրակ
25 2 6 17 17 49 12

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Վանը» նվազագույն հաշվով հաղթել էր «Շիրակին», «Ուրարտուն»՝ «Արարատին» «Ալաշկերտը» 3։1 հաշվով առավելության էր հասել «Գանձասարի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը։

Նախորդ հոդվածը
Այվազյանի գոլը հաղթանակ պարգևեց Ուրարտուին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հռոմ․ Խաչանովը կամային հաղթանակ տարավ ու 1/8-ում կմրցի մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։