BazaResidence
Հայաստանի հավաքականների կազմերը՝ Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում| Արարատ-Արմենիան ներկայացրել է բրազիլացի նորեկին| Պորտուգալացի դարպասապահը պայմանագիր է կնքել Նոայի հետ| Մեկնարկում են Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման աշխատանքները| Կարիերան ավարտած Յուրի Գարեգինյանը միացել է Ուրարատուի մարզչական շտաբին| Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին|
Ռեալը ստիպված է վաճառել խաղացողների՝ նոր տրանսֆերներ կատարելու համար. The Athletic
11 Մայիս 2026

Ռեալը ստիպված է վաճառել խաղացողների՝ նոր տրանսֆերներ կատարելու համար. The Athletic

«The Athletic»-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի վաճառել խաղացողների՝ նոր տրանսֆերները ֆինանսավորելու համար։

Աղբյուրի համաձայն՝ պաշտպաններ Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը, հավանաբար, կհեռանան ազատ խաղացողի կարգավիճակում։ Քննարկվում է պահեստայիններ Դանիել Սեբալյոսի և Գոնսալո Գարսիայի վաճառքը։ Ավագ Դանիել Կարվախալի ապագան մնում է անորոշ։

Հրապարակման համաձայն՝ չնայած ակումբի ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանն անվանում է «պարզապես ևս մեկ», ակումբում իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են խաղացողներ վաճառելու անհրաժեշտությունը՝ տրանսֆերները ֆինանսավորելու համար։ Փոփոխությունները կարող են լինել ավելի լայնածավալ։ Ակումբի մարզական բաժնի վերակառուցումը չի կարելի բացառել։

Նախորդ հոդվածը
Հայ բռնցքամարտիկները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան այսօր կանցկացնի չեմպիոնական շքերթ. հրապարակվել են մանրամասները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։