Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար
12 Մայիս 2026

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են ելույթները Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Այսօր գորգ դուրս կգան հետևյալ ըմբիշները՝

45 կգ Վազգեն Վարդանյան
51 կգ Նարեկ Ալեյան
60 կգ Սամվել Տոնոյան
71 կգ Ջանես Նազարյան
92 կգ Ալեքսան Շալջյան

Հիշեցնենք՝ երեկ պայքարի դուրս եկած Զավեն Մեժլումյանն ու Վահե Հովեյանը եզրափակչում են: Հայ ըմբիշները կիսաեզրափակչում 5-3 ու 6-1 հաշվով հաղթել են համապատասխանաբար Իմրե Յուհաչին ու Բենեդիկտաս Բուբելևիչիուսին ու այսօր կգոտեմարտեն ոսկե մեդալների համար:
 
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

110 կգ քաշային Կորյուն Ավետիսյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը պարտվեց ու բարդացրեց չեմպիոն դառնալու խնդիրը. Սպերցյանը` գոլային փոխանցման հեղինակ
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ում փոխվել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։