Ըմբշամարտի աշխարհի 207 թ. առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում. ՕԽ վարկանիշային մյուս մրցաշարի մանրամասները
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Լոս Անջելես-2028 օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերի պաշտոնական օրացույցը:
Ըմբշամարտի միջազգային և ԱՄՆ –ի ֆեդերացիաները հաստատել են, որ հաջորդ տարվա մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասի համալսարանի Թոմաս և Մաք պատմական կենտրոնում ՝ սեպտեմբերի 11-19-ը։ Այդ առաջնությունը կնշանավորի այս մեգա մրցաշարի վերադարձը ԱՄՆ: 12 տարի առաջ է երկիրը հյուրընկալել նշած մրցաշարը /2015թ. /: Օլիմպիական 18 քաշային կարգերի 72 մեդալակիրները քվոտաներ կստանան իրենց երկրների ազգային օլիմպիական կոմիտեների համար։
Աշխարհի առաջնությունում, յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում, ուղեգրեր կստանան չեմպիոնը, արծաթե և երկու բրոնզե մեդալակիրները:
Դրանից հետո պայքարը կշարունակվի 2028թ. մայրցամաքային առաջնություններում, օլիմպիական որակավորման մրցաշարերում, իսկ վերջին հնարավորությունը կհանդիսանա 2028թ. մայիսի 18–21 –ը նախատեսված համաշխարհային որակավորման մրցաշարը, որտեղ ուղեգիր կշնորհվի միայն տվյալ քաշային կարգի հաղթողին:
UWW-ն հայտարարել է նաև 2027թ. տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունների օրացույցը. մինչև 17 տարեկաններինը կանցկացվի Ամմանում՝ օգոստոսի 2- 8-ը, մինչև 20 –ինը ՝ Նովի Սադում ՝ օգոստոսի 23-29-ը, վետերաններինը ՝ Պորեչում՝ հոկտեմբերի 5-10-ը, մինչև 23 տարեկաններինը ՝ Բրաշովում՝ հոկտեմբերի 18-24-ը։
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանի աշխարհի առաջնությանը, որը նշանակված էր Բահրեյնում՝ սեպտեմբերի 5-13-ը, ապա այն պաշտոնապես չեղարկվել է: Պատճառը Մերձավոր արևելքում տեղի ունեցող հակամարտություններն են:
Նախնական տեղեկություններով մրցումները հնարավոր է անցկացվեն Ղազախստանում կամ Ուզբեկստանում: Այս մասին միջազգային ֆեդերացիան կհայտնի առաջիկայում: