BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Ռանոսը հեռացել է Հայաստանի հավաքականից․ Ֆուտբոլիստը պահանջել է լինել մեկնարկային կազմում
22 Մարտ 2025

Ռանոսը հեռացել է Հայաստանի հավաքականից․ Ֆուտբոլիստը պահանջել է լինել մեկնարկային կազմում

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին կմրցի Վրաստանի թիմի հետ։

Քիչ առաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի նախախաղային ասուլիսը, որի սկզբում հոլանդացի մասնագետը հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Այսօր Հրանտ Լեոն Ռանոսը հարցրել է ինձ՝ խաղալու է հիմնական կազմում, թե՞ ոչ։ Ես  ասել եմ, որ հավանաբար՝ ոչ։ Ռանոսը ասել է, որ ցանկանում է խաղալ հիմնական կազմում, կամ չի լինի թիմում։ Ես որոշում եմ կայացրել, որ նա չի լինի թիմում։ Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը իրեն վեր դասի թիմային շահերից։ Իմ կարիերայի ընթացքում այդպիսի դեպք չի եղել, որ ինչ-որ ֆուտբոլիստ մոտենա ինձ ու նման հայտարարություն անի։ Ես ցանկացա սա ներկայացնել հիմա, որպեսզի այս տեղեկատվությունը լինի մեր կողմից»,-ասել է Սխիպը։ 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 0։3 հաշվով։ 

Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 18։00-ին։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի
Հաջորդ հոդվածը
Ջոն Վան՛տ Սխիպի ու Արթուր Սերոբյանի նախախաղային ասուլիսն ամբողջությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։