Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր
12 Մայիս 2026

Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ մեդալ է նվաճել։

80 կգ քաշային Վահե Հովեյանը եզրափակիչում 34 վայրկյանի ընթացքում հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը եզրափակիչում 3։6 հաշվով զիջել է Ասլան Ջուևին՝ նվաճելով արծաթե մեդալ։

55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանն ու 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն էլ դարձել են բրոնզե մեդալակիր՝ հաղթելով համապատասխանաբար Հունգարիայի ու Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Այսօր մրցագորգ դուրս եկած 45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը, 60 կգ քաշային Սամվել Տոնոյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտ, 71 կգ քաշային Ջանես Նազարյանն ու 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը կպայքարեն ոսկու համար։

Նախորդ հոդվածը
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել
Հաջորդ հոդվածը
Ալ Նասրի չեմպիոնությունը հետաձգվեց․ Բաց թողած գոլ՝ վերջին վայրկյաններին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։