Հայաստանի գավաթ. եզրափակչին ընդառաջ
Մայիսի 14-ին «Ուրարտուն» և «Նոան» կվիճարկեն Հայաստանի գավաթը:
Sportmedia.am-ը ներկայացնում է գավաթի եզրափակիչ հանդիպման անոնսը։
«Ուրարտու» - «Նոա»
Մայիսի 14, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
4 խաղ, որից 3-ում հաղթել է «Նոան», մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-7
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները 3-րդ անգամ են հատվում, ընդ որում «Ուրարտուն» և «Նոան» առաջին անգամ են պատվավոր մրցանակը վիճարկելու եզրափակչում:
Մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2019/20թթ. խաղարկության կիսաեզրափակչում: 2020թ. մարտի 11-ին կայացած առաջին խաղում հյուրընկալվելիս «Նոային» հաղթանակ էր պարգևել Ալան Տատաևի խփած միակ գոլը: Պատասխան խաղում կրկին հաղթել էր «Նոան» (2-1), որի կազմում գոլերի հեղինակներ էին դարձել Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրի Լավրիշչևը: «Ուրարտուից» միակ գոլը խփել էր Եվգենի Կոբզարը:
Գավաթի հաջորդ խաղարկությունում մրցակիցները հանդիպել էին քառորդ եզրափակչում ու կրկին հաջողությունն ուղեկցել էր «Նոային»: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Նոան» հաղթել էր Պետրոս Ավետիսյանի և Էլիստանո Չիրո Մանգայի խփած գոլերի շնորհիվ: Պատասխան խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: «Նոայից» աչքի էին ընկել Դենիս Դեդեչկոն և Վլադիմիր Ազարովը, «Ուրարտուից» գոլերը խփել էին Ջոնել Դեսիրեն և Իգոր Պադերինը:
2. «Ուրարտուն» 12-րդ անգամ է հանդես գալու Հայաստանի գավաթի եզրափակչում: 4 անգամ թիմը նվաճել է պատվավոր մրցանակը: «Ուրարտուն» (նախկին «Բանանցը») Հայաստանի առաջին գավաթակիրն է: Այդ հաջողությանը «Բանանցը» հասել էր Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Հետագայում թիմին գավաթակիր են դարձրել Յան Պոշտուլկան, Տիտո Ռամալյոն և Դմիտրի Գունկոն:

Ներկայացնում ենք թիմի հաղթական եզրափակիչների համառոտ վիճակագրությունը:
28.05.1992 ՀՄԸՄ - «Բանանց»՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Արա Նիգոյան 79՛, 0-2՝ Աշոտ Ավետիսյան 87՛:
09.05.2007 «Բանանց» - «Արարատ»՝ 3-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մարկոս Պիզելի 33՛, 1-1՝ Սեմյոն Մուրադյան 80՛, 2-1՝ Արամ Բարեղամյան 108՛, 3-1՝ Սեմյոն Մուրադյան՝ 117՛:
04.05.2016 «Բանանց» - «Միկա»՝ 2-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Լաերսիո 3՛,11մ, 2-0՝ Ացամազ Բուրաև 38՛:
13.05.2023 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 1-2 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Դավիթ Խուրցիձե 1՛, 1-1՝ Մուսա Փոլ Բակայոկո 6՛, 1-2՝ Կարեն Մելքոնյան 85՛:
- Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» 2-րդ տարին անընդմեջ եզրափակչի ուղեգիր է նվաճել: «Նոան» 3-րդ անգամ է վիճարկելու պատվավոր մրցանակը: Գավաթը նվաճելու թիմի նախորդ երկու փորձերն էլ հաջողությամբ են պսակվել:
Ներկայացնում ենք թիմի հաղթական եզրափակիչների համառոտ վիճակագրությունը:
10.07.2020 «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 5-5 (1-4), 11մ՝ 7-6
Գոլերը՝ 0-1՝ Լուիս Ուգոչուկվու Օգանա 8՛, 0-2՝ Ալան Տատաև, 23՛, ինքնագոլ, 0-3՝ Յուսուֆ Օտուբանջո 29՛, 1-3՝ Մաքսիմ Մայրովիչ 39՛, 1-4՝ Լուիս Ուգոչուկվու Օգանա 40՛, 2-4՝ Վլադիմիր Ազարով 56՛, 3-4՝ Միխայիլ Կովալենկո 60՛, 4-4՝ Դանու Սպատառու 67՛, 5-4՝ Վլադիմիր Ազարով 115՛, 5-5՝ Յուսուֆ Օտուբանջո 117՛:
13.05.2025 «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 3-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Հելդեր Ֆեռեյրա 40՛, 1-1՝ Մարիուս Նուբիսի 44՛, 2-1՝ Հելդեր Ֆեռեյրա 57՛, 3-1՝ Մաթեուս Այաս 87՛:
Գավաթային առաջին բարձունքին «Նոային» հասցրել է Իգոր Պիկուշչակը, երկրորդ անգամ թիմը գավաթակիր է դարձել Ռուի Մոտայի գլխավորությամբ:

4. «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Այդ խաղում Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկական գոլ էլ խփել են Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը:
Քառորդ եզրափակչում Ռոբերտ Արզումանյանի սաները երկխաղյա դիմակայությունում առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Ուրարտուն» Արտեմի Գունկոյի դուբլի և Կարեն Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ: Պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց, ինչը չխանգարեց կիսաեզրափակիչ դուրս գալուն: «Ուրարտուից» գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Լլովեն և Նիկոլաս Կալուկյանը:
Կիսաեզրափակչում «Ուրարտուն» պայքարից դուրս թողեց «Անդրանիկին» (1-1, 1-0): «Ուրարտուին» հաջողություն բերեցին Արտյոմ Պոլյարուսի և Բրունո Միշելի դիպուկ իրացրած 11մ հարվածները:

5․ Գործող գավաթակիր «Նոան» իր տիտղոսի պաշտպանության համար պայքարը սկսել է քառորդ եզրափակչից՝ երկխաղյա դիմակայությունում առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Նոան» Վալենտին Կոստակեի և Հովհաննես Համբարձումյանի խփած գոլերի շնորհիվ հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Չեմպիոնի կազմում աչքի էին ընկել Արամ Խամոյանն ու Մարին Յակոլիշը:
Կիսաեզրափակչում «Նոան» առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (1-0, 0-0): Հաղթական գոլի հեղինակը Նարդին Մուլահուսեյնովիչն էր:
«Նոայի» կազմում գավաթի մրցաշարում ստացած 2 դեղին քարտերի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Արթուր Կոնեգլյանն ու Արամ Խամոյանը: