BazaResidence
Նոան՝ Հայաստանի գավաթակիր| Ուրարտու-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| 37-ամյա Լևանդովսկին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բարսելոնայից| Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում| Մադոննան, Շակիրան և BTS-ը ելույթ կունենան 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը| Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են|
Նոան՝ Հայաստանի գավաթակիր
Այսօր 20:55

Նոան՝ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի եզրափակիչում «Նոան» 4։2 հաշվով հաղթեց «Ուրարտուին»։

Խաղի հաշիվը բացեց Միքայել Միրզոյանը՝ 9-րդ րոպեին։ 27-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ առաջին կեսին ավելացրած 1-ին րոպեին Մարին Յակոլիշը առաջ մղեց «Նոային»։

52-րդ րոպեին Յակոլիշը դուբլ ձևակերպեց, իսկ 55-րդ րոպեին Նաթանայել Սաինտինին մեծացրեց «Նոայի» առավելությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ուրարտուն» ընդամենը 1 գոլ հետ բերեց։ Աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը՝ 74-րդ րոպեին։

Այսպիսով, «Նոան» պատմության մեջ 3-րդ անգամ դառնում է Հայաստանի գավաթակիր ու ապահովում տեղը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր։

Սա Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ երևանյան ակումբի նվաճած 2-րդ տիտղոսն էր։ Ավելի վաղ, խորվաթ մասնագետը «Նոայի» հետ դարձել էր Հայաստանի Սուպերգավաթակիր։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։