BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում. FAF-ականները երթով կշարժվեն Վրաստան-Հայաստան խաղին
23 Մարտ 2025

Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում. FAF-ականները երթով կշարժվեն Վրաստան-Հայաստան խաղին

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ՝ FAF շարժման անդամները Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ երթ կիրականացնեն Թբիլիսիում:

Երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։

«Հավաքվում ենք մարտի 23-ին, ժամը 15։00֊ից, երթը կմեկնարկի 16։00֊ին` քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։


Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։ Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում: Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում», – ասվում է FAF-ի տարածած հայտարարության մեջ:

Երեկ՝ մարտի 22-ին, Թբիլիսի է ուղևորվել երկրպագուների առաջին, իսկ այսօր՝ երկրորդ խումբը:

Հիշեցնենք Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 18:00-ին:


 

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը՝ Վրաստանի դեմ խաղի համար
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի դեմ պատասխան խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։