BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արարատ-Արմենիան գերկամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)
17 Մայիս 2026

Արարատ-Արմենիան գերկամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին ու հաղթեց 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Նարեկ Հովհաննիսյանը։ 58-րդ րոպեին Մարկ Ավետիսյանը կրկնապատկեց ԲԿՄԱ-ի առավելությունը։

4 րոպե անց Արայիկ Էլոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 71-րդ րոպեին Ժոաու Կեյրուշը վերականգնեց հավասարությունը։ Հյուրերի հաղթական գոլը հեղինակեց Հուգո Օլիվեյրան՝ 83-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։

Այս հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդն է։



Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին»։

Վաղը կկայանա «Շիրակ»-«Ուրարտու» (17:00), «Գանձասար»-«Փյունիկ» (19։00) հանդիպումները։ Տուրը կավարտվի մայիսի 19-ին կայանալիք «Նոա»-«Արարատ» (19:00) խաղով։

Նախորդ հոդվածը
Ինտերը չհաղթեց․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց, բայց չեմպիոնությունը նվաճել չհաջողվեց․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։