Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ինտերը ստացել է Իտալիայի 2025/2026 թվականի չեմպիոնական գավաթը
18 Մայիս 2026

Ինտերը ստացել է Իտալիայի 2025/2026 թվականի չեմպիոնական գավաթը

Միլանի «Ինտերը» ստացել է 2025/26 թվականների Իտալիայի առաջնության չեմպիոնական գավաթը։ Ա Սերիայի 37-րդ տուրում միլանցիները ոչ-ոքի՝ 1-1 են խաղացել «Վերոնայի» հետ։ Խաղը տեղի է ունեցել Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հյուրերի պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, ինքնագոլ է խփել։ «Վերոնայի» հարձակվող Կիրոն Բոուին հավասարեցրել է հաշիվը խաղի վերջում՝ 90+1 րոպեին։

Պարգևատրմանը Մխիթարյանը մասնակցել է ընտանիքի անդամների հետ:













Նախորդ հոդվածը
Մխիթարյանը ճանաչվել է Ինտեր-Վերոնա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Շիրակը 1-ին միավորը վաստակեց Բիչախչյանի վերադարձից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։