BazaResidence
Գավին լաց է եղել՝ իմանալով, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական ԱԱ-2026-ի համար (տեսանյութ)| Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Նորվեգիայում մասնակցել է Coach Mentor ծրագրին| Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան| Աղբյուր. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի հետ| Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի| Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն|
Հայաստանի համար խաղալն ինձ համար ամենամեծ պատիվն է. Հրանտ-Լեոն Ռանոս
23 Մարտ 2025

Հայաստանի համար խաղալն ինձ համար ամենամեծ պատիվն է. Հրանտ-Լեոն Ռանոս

«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար հնարավոր ամենամեծ պատիվն է»: Այս մասին Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը երեկ հեռացվել է ազգային թիմից՝ գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի հետ ունեցած տարաձայնության պատճառով:

21-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է՝ համոզված է եղել, որ մարզչի հետ ունեցած խոսակցության գաղտնիությունը կպահպանվի:

«Ցանկանում էի պարզապես մարզչին տեղեկացնել, որ ես պատրաստ եմ այս խաղին, ինձ լավ եմ զգում և մոտիվացված եմ՝ թիմին օգնելու համար: Անսպասելիորեն՝ մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ հույս չի կապում: Սա,իհարկե, ինձ շատ տխրեցրեց: Խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և քանի որ այն ստանալու հեռանկար չունեի, համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին: Մենք այս որոշմանը միասին ենք եկել»,- գրել է Ռանոսը սոցիալական ցանցերի իր էջում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր համար ավելի լավ բան չկա, քան Հայաստանի համար խաղալը:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի դեմ պատասխան խաղում
Հաջորդ հոդվածը
Պարտություն նաև Թբիլիսում․ այս անգամ ավելի խոշոր հաշվով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։